Ինչու զարմանալ երբ Հայրենադարձ Հայրենաբնակ Հայը ինքզինք ներկայացնէ իբր Հայաստանցի

Ինչու զարմանալ երբ Հայրենադարձ Հայրենաբնակ Հայը ինքզինք ներկայացնէ իբր Հայաստանցի
shadow
Հետաքրքրական է - Հայրենադարձը որ տարիններէ ի վեր այստեղ է - ունի Հայկական քաղաքացիութուն - որովհետեվ ապացուցած է Հայկական ինքնութիունը - ինչու ինքզինք Հայաստանցի չի պիտի նկատէ
Եւ թե շատ Հայաստան ծնած Հայաստանցիներու եւ թէ ալ սփիւրքահայերու որ Հայաստան վերադարցած հաստատուած են - ականչնին տարօրինակ կը թուի Հայրենադարձը Հայաստանցի կոչելը

2018ին բազմաթիւ Հայրենադարձ Հայեր մասնակցեցան այսպես կոչուած "Թավշեայ Հեղափոխութեան" եւ անշուշտ կարգախոսները "Սիրոյ եւ համերաշխութեան" մեր շատերուն սրտին կը խոսեր - ես անձնապես յույսեր ունեի որ նոր ժողովրդավար Հայաստանի մը մեջ այս ռասիստ փոքրամասնութեան բերանները կը փակուին

Սակայն այսօր ոչ թէ ունինք Սիրոյ եւ համերաշխիւթեան դար - այլ ընդհակառակը Հայաստանի մեջ սկսած ենք ականատես դառնալ պարակդիչ խտրական արտայայտութիւններու արցախահայերուն հանդեպ

Շատ վատ են այս տողերս - սակայն եսի 7րդ տարին է հայաստան եմ եւ ամեն առթիւ կը զգամ թէ շատ վատ սովորութիուն մը կայ այստեղ որոշ մարդոց մոտ - թէեւ նրանք փոքրամասնութիւն են -որ հայրենավերադարձին ամեն մի դեպքի առթիւ կան տեղացի անխոհեմներ որոնք կուզեն ցույց տալ ուժային գերակայութիւն

Ու ըսեմ թէ Հայաստանի արնուազն 90% ը չափազանչ բարի եւ ազնիւ է եւ կապ չունի ռասիզմի եւ խտրականութեան հետ - սակայն կայ մոտ 5%են քիչ մը նուազ տոկոս մը - վատ մտայնութիւն - որ շատ վատ տպավորութիւն է թողում Հայրենադարձերի վրայ ու ամեն ինչ փճացնում

Իսկ ինչ կուզեք յուսամ Իշխանութիւններեն որ այս հարցին ուշադրութիւն դարձնեն - երբ շատ ավելի տարրական բաներ որ պետք է ըննեն եւ կը զլանան ուր մնաց որ ուշադտրութիւն դարձնեն որ Հայրենադարձը երբեք ինքզինք Անհարազատ չի զգայ

Այո - ճիշդ է վերջին հաշուով Հայրենադարձին ատամները չեն ջարդեր բայց միշտ ալ զգացած եմ որ կամ բերանս պետք է փակեմ կամ "հովանավորը" զգացնէ որ ես հիւր եմ ու հարկ է ենթարկուիմ

Եվ միակ միջավայրը որ այս զգացումը չեմ ունեցած Հայկական Ազգային հոսանքներն են

Իսկ շատ հաճախ ուրիշ վայրեր երբ լսած են որ ես Հայրենադարձ եմ - միշտ ալ ուզած են Դուրսեն եկածին հաշվույն իրենք զիրենք զորավոր զգալ

Յուսամ օր մը հայրենիքի մեջ կունենանք ազգային իշխանութիւն եւ այս բոլոր յուսախաբութիւններեն կազատինք ու արթուն ազգային պետութեան մեջ երբ ամեն ինչին բարձր չափանիշը ազգայինը կըլլայ այս բոլորեն կազատինք

Արդեոք այս պետութիւնը կանդրադառնայ որ Հայրենադարձերը Կեթոն կազմած են ու ոչ մեկը չէ փորձած տեղացիներուն հետ շաղուել - ու դ ժբախտաբար եթէ փորձեին շաղուիլ այս մթնոլորտին մեջ հավանական է որ այս տրեսակ մարդիկ ամեն ինչ փճացնեին

Պարզ ասած - Հայրենադարձերուն այս հոգեբանական խնդիրը այո թեթեւ է համեմատած հսկայ ողբերգութիւններու որո Հայաստանի քաղաքացին կենթարկուի - նամանավանդ Արցախցիները որոնք շատ ավելի խորունկ ու լուռջ սրտաճմլիկ ողբերգութիւններու կենթարկուին - եւ ուղակի անիմաստ պիտի ըլլար ես պահանջէի կամ ակնկալեի որ մեկ ալ այս հարցերով զբաղուինք

Սակայն կուզեմ ըսել որ ես հույս չունիմ որ եկող 5 տարուայ ընթացքին Հայրենադարցը պիտի դառնայ միատառ Տեղացի Արեվելահային հետ - եւ սրա պատճառը Ազգային պետական մարտավարութեան թոթալ բացակայութիւնն է

Ավելցնեմ արտայայտութիւն մը որ վերջերս լսեցի - երբ վարորդ մը որ զանոթ̕ է ինծի հարցուց թէ ոնց եմ - եւ պատասխանեցի : "Վատ ինչպես բոլոր Հայաստանցիները" առարկեց թէ "քեզ ինչ կայ - դու Հայաստանցի ալ չես - ամեն եկող մի տարի ետք ինքզինքը Հայաստանցի է ներկայացնում" - զայրույթս սահմաններ չուներ - ես ջղայնացած գոռացի երբ ուզում էր շարունակել - "կամ հենց հիմա այս Ռասիստ արտահայտութիւնները կը դատարեցնես - լամ կանգ առ ինքնաշարժեն վար իջնեմ" - բարեբախտաբար երբ հասանք մեր նպատակակետը - նա ասած որ կատակ է անում ու ես ալ զղցացի եթքան բուռն արձագանքելու ու ամեն ինչ կարգավորուեց նամանավանդ որ վարորդին հետ բաւական ատեննէ ծանոթ էի

Բայց ոչ բոլորը կատակ են անում ու միշտ չէ որ հարցերը սիրալիր են ավարտում

Հետաքրքրական է - Հայրենադարձը որ տարիններէ ի վեր այստեղ է - ունի Հայկական քաղաքացիութուն - որովհետեվ ապացուցած է Հայկական ինքնութիունը - ինչու ինքզինք Հայաստանցի չի պիտի նկատէ

Եւ թե շատ Հայաստան ծնած Հայաստանցիներու եւ թէ ալ սփիւրքահայերու որ Հայաստան վերադարցած հաստատուած են - ականչնին տարօրինակ կը թուի Հայրենադարձը Հայաստանցի կոչելը

Յույս չունիմ որ եկող 5 տարուայ ընթացքին Հայրենադարց Արեվմտահայը պիտի դառնայ միատառ Տեղացի Արեվելահային հետ

 

Related to category Politics

Related to subcategory Armenian National Unity

Comment on Facebook

Comment on Disqus